Դպրոցի Տնօրեն

  Մարինե Գրիշայի Սարգսյան

Ծնվել է 08.03.1959թ, ՀՀ ք. Երևան: 1966-1977թթ սովորել և ավարտել  է Ք. Երևանի 144 միջնակարգ դպրոցը:1977-1982 թթ սովորել և ավարտել է Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի անգլիական բաժինը: 1982-1985թթ աշխատել է Թալինի շրջանի Ն. Բազմաբեդի միջն. Դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի: 1985-1987թթ աշխատել է Երևանի 53 դպրոցում: 1987- 1989թթ աշխատել է Երևանի 160 միջն. Դպրոցում:1989-1991թթ աշխատել ք Երևանի  51 միջն. Դպրոցում որպես ուսուցչուհի: 1991-1993թթ աշխատել է Շիրակի մարզի Ջաջուռի միջն. Դպրոցում անգլերենի ուսուցչուհի: 1993թ-ից աշխատել է  Կրաշենի հիմնական դպրոցում անգլերենի ուսուցչուհի: 2006թ-ից աշխատել է Կրաշենի հիմնական դպրոցում որպես փոխտնօրեն:2007թ-ի նոյեմբերի 27-ից աշխատում է  Կրաշենի հիմնական դպրոցում որպես տնօրեն: